04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նման քաղաքական կերպարները չունեն պատասխանատվություն․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինստիտուցիոնալ պատասխանատվության բացակայության հարցում իշխանությունն իրեն ցույց է տվել բազում կողմերից և դեռ շարունակում է ցույց տալ։ Այլ է պատկերը իշխանություններին սպասարկու ուժերի հարցում, որոնք հաճախ ավելի վտանգավոր են, քան բուն իշխանությունը։
Աչքովս ընկավ Արամ Զավենիչի հայտարարությունները օգոստոսի 8-ի փաստաթղթի վերաբերյալ, թե ինչպիսի գովեստի խոսքերով է փառաբանում դա, ինչպիսի մտքի գոհարներ է ձոնում այդ թղթին և ինչպիսի եռանդով է համոզում իշխանական թեզերի «ճշմարտացիությունը», որոնք ավելի շատ մանիպուլյացիա են։ Ու ակամայից այնպիսի տպավորություն է առաջանում, որ իշխանության սպասարկու «քարոզչական» դեմքերը մտածում են միայն սեփական գրպանի մասին, իսկ պետականության կամ երկարաժամկետ կայունությունը իրենց մտածելիքը չէ, այլ ավելի կարևոր է առօրյա շահույթն ու գործարքը, հովանավորչությունն ու կարճաժամկետ շահախնդրությունը։ Նման քաղաքական կերպարները չունեն պատասխանատվություն, թե ինչպիսին է Հայաստանն այսօր և ինչպիսին կլինի հետագայում, ովքե՞ր են կրելու այսօրվա առաջացած խնդիրների հետևանքները և ի՞նչ զրկանքներ կարող են բերել այսօրվա սխալները։
Դիտարկումները ցույց են տալիս, որ այսպիսի ուժերը հաճախ հանդես են գալիս «քաղաքացիական» կամ «հանրային» դիմակով, հասարակության մեջ մոլորություն են ստեղծում և նսեմացնում են հանրային դիսկուրսը։ Այս առումով իշխանության սպասարկուները իսկապես հաճախ ավելի վնասակար են, քան հենց իշխանությունը։ Նրանք թուլացնում են հասարակության իմունիտետը»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ