12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում:
Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են կա´մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով:
Ավելին, մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելուն:
Ի դեպ, վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին է, ով առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է նրա` պատշաճ բուժզննության անցկացումը:
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն» :
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ