Պարոն նախագահ Թրամփ,Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն նախագահ Թրամփ,Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է.«35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։
Պարոն նախագահ Թրամփ,Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել։
Արցախի օկուպացիայից ու հայաթափումից հետո միայն քաղաքական անմեղսունակության կրողը կարող է Ադրբեջանի « ընկեր» հռչակվել։
Պարոն Թրամփ ,Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել։
Երբ Ադրբեջանն է ցնծում ՝ հասկանալի է. նրանք առանց որեւէ պարտավորության իրենց ուզածը ստանում են։
Բայց դուք՝ նիկոլականներ ու արեւմտամոլներ,դուք ինչու՞ եք տենց երջանիկ։
Ո՞ր ուրացաք Եռաբլուրը, թե՞ որ թաղում եք Երրորդ Հանրապետությունը ու Հայաստանը դարձնում եք դրա խալխի համար միջանցք»։