27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վերջին տարիների ընթացքում պանթուրքիզմը նոր թափ է առել․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պանթուրքիզմը պարզապես թուրքական ազգային ռոմանտիզմ չէ, այլ համակարգային ծավալապաշտական խորքային ծրագիր, թե ինչ հետևանքներ է ունեցել այն հայ ազգի գոյության ու ինքնության վերացման վրա դրա մասին կարելի է մի քանի հատոր խորքային վերլուծութություններ անել, ինչն այլ քննարկման թեմա է, դրանով ձեզ չեմ ձանձրացնի։
Վերջին տարիների ընթացքում պանթուրքիզմը նոր թափ է առել՝ Ադրբեջանի և Թուրքիայի՝ բացահայտ դաշնակցությամբ։ Ասեմ նաև, որ պանթյուրքիզմի  գաղափարը, որը ըստ ծրագրի ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա և այդ տարածաշրջանի երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը դիմադրում են թուրք-ադրբեջանական սպառնալիքներին և իրենց համար առաջնահերթություն չեն համարում պանթուրանական գաղափարը, քանի որ այդ երկրներն էլ Թուրքիայի նման նախաձեռնողականության մեջ բավական մեծ ռիսկեր ու հստակ վտանգներ են տեսնում։
Եկեք տեսնենք, թե այս ընդհանուր համատեքստում ի՞նչ է անում Նիկոլը։ Ստամբուլում հայտարարում է, որ «եթե ուզում են ունենալ Մեծ Թուրան՝ թող ունենան, ինչ խնդիր ունենք, կարող ենք նույն ջրից ջուր խմել, քանի որ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ»։ Այս խոսքն ուղղակի գաղափարական ստերջացման դասական քայլ է կամ, որ նույնն է՝ սեփական վերացման ծրագիր։ Սա քաղաքական իմպլեմենտացիա է՝ պանթուրքիզմի նկատմամբ ներքին լեգիտիմություն ձևավորելու ուղղությամբ։ Այսինն ստացվում է անգամ թյուրքական երկրներն են զգում Թուրքիայի բացահայտ սպառնալիքն ու ագրեսիան, իսկ Նիկոլը հենց այս պահին պատրաստ է քիրվայության «ստարտը» տալ ու նրանց հետ նույն առվից ջուր խմել։
Եթե ոմանց թվում է, թե սա անտեղյակություն է, ապա նա մոլորյալ է․ սա պետական ղեկավարի գործուն մասնակցությունն է թշնամական նարատիվների ներմուծմանը։ Նիկոլի ամբողջ հռետորաբանությունն ու քաղաքական լեքսիկոնը վերջին տարիներին միտված են եղել հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան սպառնալիք չէ, որ թուրքերն այլևս նախկինը չեն, և որ «խաղաղությունը» հնարավոր է՝ անգամ առանց որևէ իրավական կամ քաղաքական անվտանգության երաշխիքների։
Իրականում՝ սա հենց այն է, ինչ 1918-ին փորձել էին պարտադրել հայ ժողովրդին։ Այդ ժամանակ էլ՝ երբ թուրքական զորքերը կտրում էին հայ ժողովրդի գոհության վերջին լարերը, նրանց հռետորաբանությունը նույնն էր՝ «Թուրքիան կարող է լինել Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը»։ Ասեմ, որ հենց այսպիսի ֆոնին է ծնվել Բաթումի խայտառակ պայմանագիրը։
Այսօր մենք կրկին կանգնած ենք նույն գետը երկրորդ անգամ մտնելու վտանգի առջև։
Միջազգային խաղացողները՝ հանուն իրենց էներգետիկ, լոգիստիկ և ռեգիոնալ հաշվարկների, փորձում են Հայաստանին մղել նույն սխալին՝ նորից վստահել Անկարային, նորից բացել միջանցք, իսկ ներքին մակարդակում՝ իշխանությունը զբաղված է թուրքական նարատիվների վերարտադրությամբ։
Ըստ էության՝ Հայաստանը չպետք է պատրանքներ ունենա, թե պանթուրքիզմը ժամանակավոր ագրեսիվություն է։ Այն համակարգային ծրագիր է՝ ստեղծված հայության պետականության վերացման համար։ Ու միայն այն պետությունները, որոնք պատրաստ են դրան դիմագրավել ոչ թե խոսքով, այլ ռազմաքաղաքական կամքով, կարող են լինել իրական դաշնակից։ Մնացածը, ներառյալ այսօրվա հայաստանյան իշխանությունը, կամ կոտրվելու են, կամ ուղղակի կծառայեն այդ նույն ծրագրին՝ ներսից»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ