12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի, իսկ նրա նախաձեռնությունները հնարավորինս ձախողի:
Արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է բացառապես քաղաքական նպատակով, այն է` 2026 թվականից առաջ դաշտը ամայացնել և անխոչընդոտ ճանապարհ բացել իշխանության վերարտադրվելու համար:
Մյուս կողմից, Փաշինյանին մտահոգում և նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ձեռքերը վեր չեն բարձրացնում և դիմադրում են, հատկապես եթե դրանք զուտ արձագանքի բնույթ չեն կրում:
Այս պահին իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ