18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:
Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ թե բովանդակության, այլ ցրողականության տեսանկյունից:
Սերժ Սարգսյանը մի քանի առիթով, արձագանքելով գործող կառավարչի` արցախյան հակամարտության բանակցությունների ակնհայտ խեղաթյուրումներին, հորդորել էր բանակցային ողջ փաթեթները հանրայնացնել, այդ թվում` 2019 թվականին ստացվածը, սակայն տարբեր պրիմիտիվ պատճառներով իշխանությունը հրաժարվում է:
Վերադառնալով առաջին պարբերության մտքիս, պետք է նշեմ, որ այդ փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլ առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին» :
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ