11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց:
Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետևողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:
Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:
Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:
Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին» :
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ