03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Սա է Փաշինյանի իրական ճգնաժամային Հայաստանը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա է Փաշինյանի իրական ճգնաժամային Հայաստանը, որտեղ տիրում է քաոս, բռնաճնշումներ, ատելության անդադար սերմանում ու հասարակության մշտական պառակտում։
Սա է նրա ստեղծած իրականությունը, որտեղ եկեղեցին բռնաճնշվում է, բանակը նվաստացվում, ընդդիմախոսները հալածվում կամ բանտարկվում, տեղեկատվական դաշտը թունավորվում է, ազգային ինքնությունը մաշվում, պետական ինստիտուտները կազմաքանդվում, ուժային կառույցները վերածվում բռնի ապարատի, արտաքին քաղաքականությունն առաջնորդվում է նվաստացուցիչ զիջումներով,սահմանները հանձնվում են, ազգային արժեքները ոտնահարվում, կապիտուլյացիան քարոզվում է որպես «խաղաղություն», իսկ հայրենիքը թանկ գնով վաճառվում է շփոթված հայրենակիցներին…
Այս ամենից Փաշինյանի «սիրտը փառավորվում է»( իր պատմական բառերն են): Նա գոհ է, երբ երկիրը քաոսի մեջ է, երբ հայ ժողովուրդն իրար դեմ է դուրս գալիս…
Իր էությամբ՝ Փաշինյանը մնում է նույնը, ինչ եղել է 90-ականներին՝ մանր շանտաժիստ լրագրող, 2000-ականներին՝ փողոցային խուլիգանություններ հրահրող, հիմա էլ այդ ամենի հավաքական կերպարն է դարձել՝ ինքնակոչ առաջնորդի քողի տակ:
Նրա հոգեբանական պատկերը չի փոխվել․ այսօր էլ նա նույն խելագար Ներոնն է՝ սեփական երկիրը  կրակի մեջ տեսնելու  հաճույքով ապրող…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ