05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Նիկոլի աղաղակած «թալանը» օրինականացվեց․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտյան մամուլի էջերն էի թերթում մեկ էլ տեսնեմ ինչ, պարզվում է Երևանի քաղաքապետի տեղակալները միայն հունիս ամսվա ընթացքում միասին 7 միլիոն պարգևավճար են ստացել։ Իսկ որքա՞ն աշխատավարձ են ստանում նրանք…
Թալանը հո պոզով պոչով չի լինում, այ հենց այսպես է լինում։
Հարգելիներս հասկանում եք չէ՞, որ թալան գոռալով իշխանություն վերցնելուց ազնվորեն ասում էր, որ «թալան է լինելու ու ահավոր կինո», ուստի Նիկոլի աղաղակած «թալանը» օրինականացվեց և անունը դրվեց պարգևավճար։ Երբ թալանը «օրինականացվում» է օրենքով, բայց ժողովուրդը չի զգում դրա արդարությունը, այդ պահից սկսվում է իշխանության լեգիտիմության կորուստը։
Այսպիսի լուրեր կարդալուց միանգամից հիշում եմ, 2025թ. բյուջեի հաստատման խրոխտ քննարկումները, որից հասարակ մարդն այսպիսի տպավորություններ էր ունենում՝ ժողովուրդ ջան թոշակները չի բարձրանալու, իսկ հարկերը բարձրանալու են, աշխատավարձերը չի բարձրանալու, բայց սպառողական զամբյուղի գները բարձրանալու են, կյանքը չի էժանանալու, բայց ապրելը ձեր վրա թանկ է նստելու ու այսպես շարունակ։
Ու այս միլիոնավոր պարգևավճարների ֆոնին երբ կարդում ենք լուրեր պաշտոնյաների հայտարարգրերի մասին, տեսնում ենք, թե ինչպես են նիկոլի օրինականացրած թալանով դարձել անշարժ ու շարժական գույքերի տեր, միլիոնավոր դրամների ավանդատուներ տարբեր բանկերում։ Քայլելով եկել են Երևան ու մի քանի տարվա մեջ մի քանի բնակարան են ձեռք բերել Երևանում»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ