Ռուսաստանի Ֆիլհարմոնիկը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում համերգներով հանդես կգա
1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, – տեղեկացնում է «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունը:
Համերգները տեղի կունենան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ապրիլի 14-ին նվագախումբը հանդես կգա Մոցարտի «Նվագախմբով դաշնամուրի կոնցերտ №12 լյա մաժոր» և «Ռեքվիեմ» ստեղծագործություններով, ապրիլի 15-ին՝ Վերդիի, Մոցարտի, Բելլինիի, Դոնիցետիի և Պուչինիի ստեղծագործություններով: Ապրիլի 16-ին ներկայացվելու է «Չապլինի ժամ» մուլտիմեդիա նախագիծը՝ «Մեծ քաղաքի լույսերը» ելույթով: