04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իր տեսակին բնորոշ՝ Նիկոլը շարունակում է պահել մտասևեռման կոնցեպտը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իր տեսակին բնորոշ՝ Նիկոլը շարունակում է պահել մտասևեռման կոնցեպտը՝ որպես սեփական օրակարգի առանցք։ Օրեր առաջ հանրային դաշտում «զինադադար» հայտարարածը հերթական անգամ խախտում է իր իսկ պայմանը և դրսևորում պերմանենտ պարականոն վարքագիծ՝ վերստին թիրախավորելով Վեհափառին։
Այսօր առավոտյան՝ 5։45, հերթական «փայլատակմամբ» նա ևս մեկ անգամ փաստեց, որ այս թեման իրեն ուղղակի հանգիստ չի տալիս։ Մի քանի անգամ ասել եմ՝ նա իր տեսակով անդրդվելի է ու հաստակող. կարող է անհոգնել միևնույն բանը կրկնել տասնյակ անգամներ՝ անկախ նրանից, դուր է գալիս դա դիմացինին, թե ոչ։ Նա կշարունակի կրկնել այնքան, մինչև շրջապատում բոլորը ընդունեն այդ միտքը՝ որպես ճշմարտություն։
Սա նորություն չէ Նիկոլի համար։ Նա այդպիսին էր դեռ ՀԺ-ում դեգերելու տարիներին, այդպիսին էր նաև ԱԺ-ում՝ պատգամավորության շրջանում։
Ես շատ լավ հիշում եմ նրա ելույթների երկար տեքստերը պառլամենտում, որոնց առանցքային շեշտադրումներն ամիսներ շարունակ մնում էին նույնը՝ բառացի կրկնությամբ։ Նույնը նկատելի էր նաև ԱԺ հարցուպատասխանների ընթացքում. նա կարող էր նույն հարցը նույն նախարարին կամ վարչապետին ուղղել 7-8 անգամ՝ տարբեր նիստերին, առանց հոգնելու։
Այս ամենը նշում եմ մեկ նպատակի համար՝ հաստատելու իմ պնդումը, որ Նիկոլի օրակարգում առկա ցանկացած հարց կամ նրա գլխում ծնված գաղափար անընդհատ տիրաժավորվելու է՝ անկախ դրա բովանդակությունից։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչ է ասում, այլ այն, որ դա նրա մտասևեռման առարկան է։
Վերը նշվածի ողբերգությունը կայանում է նրանում, որ ըստ «նիկոլալական տեսության»՝ իր կողմից արտահայտված յուրաքանչյուր միտք բացարձակ ճշմարտություն է։ Ավելին, դրանից այն կողմ կարծիքներ կամ այլ մոտեցումներ գոյություն ունենալ չեն կարող։ Ինչքան էլ նա տեսախցիկների առջև ճամարտակի ժողովրդավարական արժեքների մասին՝ դա հերթական բլեֆն է։
Եթե գլխավոր խմբագրի կամ ընդդիմադիր պատգամավորի պարագայում նման վերաբերմունքը երբեմն կարելի էր շրջանցել՝ չկարդալով կամ անտեսելով, ապա երբ նշյալ անձը դարձել է երկրի կառավարիչ՝ գործ ունենք համազգային պատուհասության հետ՝ իր համապատասխան ողբերգական հետևանքներով»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ