02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրացողը երեկ հերթական ճամարտակությունն է հրապարակ նետել․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրացողը երեկ հերթական ճամարտակությունն է հրապարակ նետել, թե ինչու է Էջմիածինը Էջմիածին եւ ինչու է Հիսուս Քրիստոսը իջել  հենց Էջմիածին։Բանականաբար, տվել է իր նեռիստական, աղանդավորական «քոմենթը», անգամ հարկ չեմ համարում գրել դա։Հիմա, սիրելի հավատավոր,  քրիստոնյա, գրագետ շատ մարդիկ կփորձեն դրան բացատրել, թե ինչու է Էջմիածինը՝ հենց ԷՋՄԻԱԾԻն։ Հասկանալով ձեր ցավը, ձեր, բոլորիդ հոգու ընդվզումը, ինքս էլ կրելով այդ ցավն ու ամոթը, խնդրանք ունեմ։ Սիրելիներ, համոզված եմ, դուք  ինձ պես,ինձանից ավելի  լավ գիտեք, թե  այդ պատուհասը ինչը ինչի համար է  ասում։  Ուրեմն, եկեք դրան չանդրադառնանք։Ոչ մի «լիկբեզ» դրան պետք չէ, կարիքը չկա, դա իր սատանիստական  գալարապտույտների մեջ է  մեզ ներքաշում ամեն այսպիսի անգամ։
 Ինքը հենց դա է ուզում վամպիրի պես, մեր միտքը, մեր  արյունը, մեր էներգիան քաշելու նպատակով։  Եկեք դրան պարզապես, վերջապես, ի վերջո, մեկընդմիշտ իջեցնենք  այն հատակը, որից ինքը դուրս է եկել, ուղարկենք  սատանայի ծոցը։
Վերջապես եկեք քրիստոնեաբար  դեւին ցույց տանք դժոխքը եւ ճանապարհենք։
Հ․Գ․Հա, քրիստոնյա մարդը համբերող է, բայց  համբերությունն էլ չափ ու սահման ունի»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ