02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը:
Խոսքս այս դեպքում Արա Ռոստոմյանի մասին է, ում որդին 44-օրյա պատերազմի նահատակներից է:
Արային կալանավորել են մեկ բանի համար, որ նա փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին և թույլ չի տալիս ոչնչացնել մեր հազարավոր հայորդիների արյան գնով ստեղծված արժեքները:
Արան և նրա ճակատագիրը կրող մեր շատ հայրենակիցներ պայքարում են արդարության վերականգնման ու մեր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար և նրանց պայքարը վաղ թե ուշ իր հաղթական վերջնագծին է հասնելու»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ