03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու:
Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի է առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի:
Չկա Հայաստանում մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:
Այս ամենը դեմն առնելու տարբերակը ճիշտ մարտավարություն և ճիշտ պլանավորում անելն է` անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:
Հարձակումն ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպելը` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:
Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ