26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմի» անդամներն ամենօրյա ռեժիմով․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմի» անդամներն ամենօրյա ռեժիմով։
Ֆեյսբուքյան էջերը վերածելով քուչի բազառի հարթակի, փուչ օրակարգեր գեներացնելով, նրանք լուծում են իրենց միակ խնդիրը՝ իշխանության պահպանումն ամեն գնով։
Սրանք հանրային հարթակները վերածել են անձնական վիրավորանքների տարածման վայրի, որտեղ քաղաքական հակառակորդները ներկայացվում են որպես միակ թշնամի(դե թուրքերն իրենց եղբայրներն են)։ Այդ «թշնամու կերպարն» էլ հենց այն գործիքն է, որով էլ նրանք անընդհատ երկարաձգում ու փորձում են «կառավարել»բոլորին։
Իշխանականները «հեղաշրջման», «բռնազավթման» և «ահաբեկչության» շինծու գործերով փորձում են լեգիտիմացնել քաղաքական հաշվեհարդարները՝ նպատակ ունենալով չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում այս փթած իշխանության համար։
Այս ռեժիմի հիմքում հենց 18թից սկսած ոչ թե քաղաքականություն է, այլ՝ բռնություն, ընտրովի արդարադատություն և համակարգված ռեպրեսիա։ Իրավական պետություն ասվածը վաղուց դարձել է ձևական, ժողովրդավարություն ասվածն էլ վերածվել սանիտարահիգիենիկ նպատակների համար օգտագործվող թղթային արտադրանքի»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ