25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հասկանալի չէ միայն այն, որ իրենց ընդդիմադիրի տեղ դրած որոշ խառը-խուռը կերպարներ, պատեհ-անպատեհ առիթով կախվում են Հանրապետականի տանձուտից․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ ՔՊ-ն և իր ֆյուրերը հարձակվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի վրա՝ ինչ-որ տեղ հասկանալի է: Ազգային արժեքները հերթով կործանող կառավարիչներին հանգիստ չի տալիս ազգային Եկեղեցու հեղինակությունն ու համախմբող դերը:
Երբ ազգային Եկեղեցուն սատար կանգնելու համար, մեկ օրվա ընթացքում կալանավորվում է բարերար և աշխարհին հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ էլի խոսում է կապիտուլյանտների և նրանց դրսի տերերի վախերի մասին:
Երբ Հանրապետականն իր համակիրների հետ միասին, բազմահազարանոց երթով միջոցառում է կազմակերպում ու կոչեր է հնչեցնում ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ առավել քան հասկանալի է:
Հասկանալի չէ միայն այն, որ իրենց ընդդիմադիրի տեղ դրած որոշ խառը-խուռը կերպարներ, պատեհ-անպատեհ առիթով կախվում են Հանրապետականի տանձուտից: Արա դուք մի՞թե չեք հոգնել ձեր ախմախ պլաստինկայից: Բա, եթե ուրիշներին խորհուրդ եք տալիս հեռու մնալ Սերժ Սարգսյանից ու Հանրապետականից, ինքներդ ինչո՞ւ եք հաճախակի հայտնվել և հայտնվում Հանրապետականի միջանցքներում»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ