Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կամ դրանց հարվածների միջոցով ոչնչացումը բացառապես Իրան-ԱՄՆ կամ Իրան-Իսրայել հարաբերությունների հարց չէ:
Դրանց նկատմամբ հարվածները հսկայական վնաս են հասցնելու հատկապես Իրանի հարևան երկրներին և այս համատեքստում խնդիրը պետք է ունենա բացառապես քաղաքական հանգուցալուծում:
Անթույլատրելի է այդ թեմայի շահարկումը, որպես շանտաժի կամ սպառնալիքի միջոց կիրառելը, որովհետև իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին»: