12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում դեռ արև է ծագելու․ Հովասափյան

ՀՀԿ խերհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ երկու տարի է, ինչ Արմենին նիկոլական վարչախումբը ապօրինաբար պահում է անազատության մեջ։ Իրավական որևէ հիմնավորում չունեցող և բացառապես քաղաքական հաշվեհարդարի փաթեթում մատուցվող այս «գործը» դեռ երկար կմնա մեր պետության թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատմության ամոթալի էջերում։
Բնական էր, որ խորքային և հիմնավորված քննադատություն իրականացնող, նիկոլական բուրգը գաղափարական ու փաստարկային կերպով օրեցօր քանդող գործիչը պետք է դառնար համար մեկը թիրախը։ Ավելին, անցած երկու տարին փաստեցին՝ Նիկոլի գրպանի իրավապահները որքան ջանասիրությամբ են կատարում իրենց քաղաքական պատվերը՝ ամեն գնով պահելով Արմենին կալանքի տակ։
Այս համակարգային չարիքից ազատվելու հրամայականը օր առաջ լուծում պահանջող խնդիր է։ Իսկ այլ թեմաներով օրակարգից շեղվելը՝ ոչ այլ ինչ է, քան ջուր լցնել հակահայի ջրաղացին։
Համբերություն քեզ, ընկեր ջան։ Պինդ եղիր։ Հայաստանում դեռ արև է ծագելու»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ