Սրանք լրագրողներից վախեցող բորենիներ են․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանք լրագրողներից վախեցող բորենիներ են, դրա համարել էլ անզուսպ վայրենությամբ հարձակվում են իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների վրա։ Սրանք խուլիգանների այսպիսի ոհմակներ են պահում, սնում, թռփոշացնում ընդդեմ հայ մարդու, ընդդեմ ՀՀ քաղաքացիների։ Զուտ բառերով դատապարտելը այլեւս անօգուտ է, սրանց պատերազմը մեր երկրի քաղաքացու դեմ է, ուրեմն, պարտավոր ենք պատրաստ լինել այդ պատերազմին։ Ինչպես միշտ եմ ասել, այո, պատերազմում, ինչպես պատերազմում»։