29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանից արտագաղթի բազմազան պատճառներին ավելացել է նաև բանակից ազատելու նպատակով քաղաքացիությունից հրաժարումը․ Սարոյան

ՀՀԿ խորհդրի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանից արտագաղթի բազմազան պատճառներին ավելացել է նաև բանակից ազատելու նպատակով քաղաքացիությունից հրաժարումը, ինչը ոչ միայն արտագաղթի փաստացի դրսևորում է, այլև իրավաբանորեն ՀՀ քաղաքացու օրինական կորուստ։
Արտագաղթի ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ 2020թ.-ից մինչ օրս արտագաղթի թվերը միայն աճում են։ Վիճկոմիտեի տվյալնեով միգրացիայի մնացորդը միայն 2022թ-ին է եղել դրական։ Worldometer-ի տվյալներով, 2024 թվականին Հայաստանի բնակչությունը կազմել է մոտ 2,973,840 մարդ, իսկ մաքուր միգրացիայի ցուցանիշը, կամ ինչպես վիճակագիրներն են ասում՝ միգրացիայի մնացորդը կազմել է -29,966, ինչը նշանակում է, որ այդքան մարդ ավելի է արտագաղթել, քան ներգաղթել։ Իսկ 2025թ-ին այս թիվը աճի միտում է գրանցելու, քանի որ սահմանադրական իրավունքը փողով խախտելու օրինագիծ է ընդունվում։
Կարճ ասած՝ մարդիկ չեն ուզում ապրել այս իշխանության կողմից կառավարած երկրում, որն իր հետ բերում է շարունակական մղձավանջ, շարունակվող պարտություն, անիրավություն, անընդմեջ աղետների մեջ ապրելու և դրանք երբեք չհաղթահարելու զգացողություն, անվտանգային ու սոցիալական սպառնալիքներ, գնաճին չդիմակայելու վախ, ֆինանսական անկայունություն, հարկային տեռոր (ինչը ծնում է նաև բիզնեսի արտագաղթ), արժեքների հարկադրական ոտնահարում, ինչպես նաև  անկանխատեսելի իրականություն (ցանկը անդադար կարելի է շարունակել)»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ