Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը, որը կպաշտպաներ երկիրը

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը, որը կպաշտպաներ երկիրը։
Եթե Նիկոլի իշխանությունը չթալաներ երկիրը, ապա այն 7 միլիարդ դոլարը, որը փաստացի փոշիացավ վերջին 6 տարում, Հայաստանը կարող էր ունենալ հետևյալ ռազմական կարողությունը՝
I. Հակաօդային պաշտպանության գերհամակարգ՝ 4 միլիարդ դոլարով
Ռուսական սպառազինություն
Հեռահար ՀՕՊ
• Ս-400 «Տրիումֆ» – 4 դիվիզիոն (32 կայան)
Պաշտպանում է Երևանը, ատոմակայանը, ռազմաբազաները
• Ս-300ՊՄՈւ2 / Ս-350 «Վիտյազ» – 6 դիվիզիոն (48 կայան)
Բավարար է ամբողջ Հանրապետության տարածքի հիմնական հատվածների ծածկման համար
Միջին և կարճ հեռավորության ՀՕՊ
• ԲՈՒԿ-Մ3 – 6 դիվիզիոն (48 կայան)
Կործանիչների, թևավոր հրթիռների, ԱԹՍ-ների ոչնչացման համար
• ՏՈՐ-Մ2ԿՄ – 30 կայան
Շարժական ՀՕՊ՝ շարժական ստորաբաժանումների համար
• ՊԱՆՑԻՐ-Ս1/Ս2 – 36 համալիր
Դիպուկ համակարգ, իդեալական ԱԹՍ-ների դեմ
• ՌԷՊ կայաններ («Կրասուխա», «Ավտոբազա») – 20 կայան
Հակադրվում են GPS-ով և կապով կառավարվող թշնամու միջոցներին
II. Հարվածային ԱԹՍ համակարգ՝ 3 միլիարդ դոլարով
Իրանական ԱԹՍ-ներ
• Shahed-129 – 300 հատ
Հարվածային ԱԹՍ՝ մինչև 1500 կմ հեռավորությամբ
• Shahed-136 (կամիկաձե) – 1500 հատ
Մեծաքանակ, հզոր հարվածային ցանց
• Mohajer-6 – 200 հատ
Աթս + տեսախցիկ, հարվածում է շարժվող թիրախներին
• Arash-2 – 300 հատ
Երկար հեռահարությամբ (մինչև 2000 կմ)՝ ռազմավարական թիրախների դեմ
Ռուսական ԱԹՍ-ներ
• Orlan-10 / 30 – 300 հատ
Հայտնաբերում է հակառակորդի դիրքերը
• Lancet-3 (կամիկաձե) – 1000 հատ
Ուղիղ հարված՝ տեխնիկայի դեմ
• ZALA / Կուբ – 500 հատ
Հակա-ՀՕՊ գործողություններ, թիրախավորման խանգարում
7 միլիարդ դոլարով Հայաստանը կունենար՝
• Լիարժեք հակաօդային վահան՝ Ս-400-ով ու համադրված համակարգով
• Ավելի քան 4000 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, կամիկաձե և հետախուզական
• Ռազմավարական պաշտպանություն առանց վախի, ոչ թե պարտվողականություն»։