23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատմությունը փաստեր ունի․ Գրիգորյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը։
• Սկզբում՝ ասում էիր, որ «Հարսանիք լեռներում»-ի նախաձեռնությունը և հաստատումը պատկանում է Սերժ Սարգսյանին։
• Հետո՝ գրում ես մի գիրք, որտեղ քո իսկ ասածն ուղղակի հերքում ես, ու ամբողջը քեզ ես վերագրում։
Ասածդ օր առաջ մոռանում ես, իսկ ասելիքդ ամեն անգամ փոխում ես ըստ իրավիճակի։
Դու չես պատմում պատմություն՝դու խմբագրում ես ինքդ քո մասին լեգենդը՝ ըստ իրավիճակային հարմարության։
Իսկ պատմության իրական կերտողներից մեկն այն մարդն է, ում անունը տալով փորձում ես մի թեթև ռեյտինգ հավաքես։
Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է պաշտպանության համակարգի հիմնադրողներից,
այլև անձամբ ղեկավարել է՝ ռազմական մատակարարումից մինչև ռազմավարական համակարգում, սկսած զինվորից՝ մինչև մարտական դիրք։
Նա եղել է պատերազմի ժամանակ իրական գործ անողներից, ոչ թե խոսողներից։
Իր վերահսկողությամբ և համակարգմամբ է ապահովվել հաղթանակի ընթացքն ու ձևավորված բանակը։
Պատմությունը փաստեր ունի։ Դու՝ ընտիր հարմարեցված մոռացկոտություն։
Հ.Գ. Լիքը հարցեր կան դեռ, որոնց պատասխանը լիարժեք չի տրվել:  Ինչպես օրինակ ոմանք կարողացան անցնել ՀՀ տարածք այն դեպքում երբ շատերին դա չհաջողվեց։
Հ.Գ.Գ. Հրաշալի, անչափ խոսուն լուսանկար է:
Սա էության մասին լուսանկար է»։
Հնարավոր է սա 4 մարդ, ըմպելիք and հարսանիք նկարն է
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ