13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում:
Անխոս այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանում:
Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ