13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը քաղաքական հռետորաբանության մեջ խաղում են ընդդիմադիրի դերը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ, օրինակ, անուններ են հնչում՝ Նիկոլ, Էդմոն, Արամ, միանգամից պատկերացնում ենք երեք տարբեր դերեր, բայց նույն սցենարի կրող, պատկերացնում մեկ թիմ՝ տարբեր շորերով, տարբեր դեմքերով, բայց նույն նպատակին ծառայող:
Երեքն էլ իրար փոխլրացնող են…նիկոլը՝ որպես «ղեկավար փրկիչ», արամը՝ որպես «ընդդիմադիր» դեկոր, էդմոնն էլ՝ եսիմ ինչ…թուլատի նման…
Հիմա մեկին առանձին քննարկելը՝  առանց մյուս երկուսի անունը տալու, իմ պատկերացումների մեջ չի տեղավորվում…
Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը քաղաքական հռետորաբանության մեջ խաղում են ընդդիմադիրի դերը, բայց իրականում իրենց պահվածքով և գործողություններով միշտ էլ ծառայել են գործող իշխանության օրակարգին։
Եվ դրա համար՝  «ելքի» «առաջնորդները» նախ թող դուրս գան Նիկոլի «մուտքից», հետո կարող է նոր հասկանալի լինեն ինչ որ շրջանակների համար…»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ