09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ահա թե ինչու չկան ուղիղ պահանջներ Ադրբեջանին․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալբանիայի մայարքաղաքում տեղի ունեցած գագաթաժողովից երեկվա կադրերը ի թիվս այլ ապացույցների, խոսուն ապացույցն են նաև այն բանի, թե ինչու է միջազգային հանրությունը, այդ թվում նաև տարբեր հեղինակավոր կառույցները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՄԻԵԴ լուրջ գործողություններ չեն ձեռնարկում Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կատարվողի նկատմամբ և ազատ արձակելու մասով էլ չկան ուղիղ պահանջներ։

Թվացյալ ջերմության, բայց իրականում սեփական ներկայությունը իրենց շարքերում հանդուրժելու քծնանքի տպավորություն թողող այդ կադրերը միայն մենք չենք տեսնում ու հետևություններ անում, այլև տեսնում են բոլորը, այդ թվում վերը նշված կառույցներն ու գերտերությունները։ Ահա թե ինչու չկան ուղիղ պահանջներ Ադրբեջանին»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ