07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ լրջորեն զբաղվել երիտասարդների հոգևոր ու ֆիզիկական անվտանգության հարցերով․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ,
Այսօր Հայաստանում երիտասարդը հաճախ հայտնվում է բազում որոգայթների ու վտանգների մեջ և ստիպված է միայնակ հաղթահարել դժվարությունները՝ պետական կանխարգելիչ ինստիտուտների բացակայության կամ թերի աշխատանքի հետևանքով։ Անկախ խնդրի մեծությունից՝ երիտասարդը հաճախ մնում է մենակ ու անօգնական։ Սկսած դպրոցում բուֆետում ծախսված վերջին գումարից, որը նախատեսված էր երթուղայինով տուն վերադառնալու համար, մինչև առավել լուրջ ու խորքային մարտահրավերներ՝ հոգեբանական ճնշում, տարբեր աղանդավորական շարժումների ներգործություն, որոնք նպատակ ունեն հեռացնել երիտասարդին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց՝ տանել կեղծ միսիոնարության, հոգևոր ու ֆիզիկական ստրկացման, ինքնության կորուստի և ազգաքանդ մտայնության ուղով։
Սիրելի երիտասարդներ, եղեք զգոն։ Այս մորմոնական հոսքերը կամ այլ նմանատիպ աղանդավորական շարժումներ կեղծ քարոզչություն են, որոնք սողոսկելով մեր տեղեկատվական տարածք՝ նպատակ ունեն խեղաթյուրել հայեցի ինքնությունն ու արժեհամակարգը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պետականության հիմնասյուներից մեկն է, և սրբազան պարտքն է յուրաքանչյուր հայի՝ այն պահել և պաշտպանել։
Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ լրջորեն զբաղվել երիտասարդների հոգևոր ու ֆիզիկական անվտանգության հարցերով, վերահսկել և կանխել նմանատիպ հոսքերի տարածումը։ Հայաստանի տեղեկատվական միջավայրը պետք է զերծ պահել նման վտանգավոր քարոզչությունից»։
Կարող է լինել 4 մարդ and տեքստ, որում ասվում է «Uzuytpunutn Uauy PeKлama tu nLqtLU th ป นทนา qquL luunon... Ewe tnynuuqti K, ΦOPMA HA FACEBOOK ΩAw Uuundnlu ป นทนท: 1,4 Tblc. noApo6Hee 114 KommeHTapиeB»-ի արվեստ
Հնարավոր է սա գիրք, օրագիր and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ, որում ասվում է «Старейшина и сестра Кристоферсон Приглашаем вас на встречу с Апостолом в Армении. д.Тодд Кристоферсон Субботняя 7 сентября 2024- 18:00- 20:00 вечерняя сессия Церковь в Арабкире, улица Врацакан 5 Воскресная общая сессия 8 сентября 2024 11:00 -11:00-13:00 13:00 Отель Marriott, Кентрон, Ереван» նկարն է
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ, որում ասվում է «ВЕРЮ Q Верю 5,2тыс.- 5,2 тыс. -"Нравится" 5,6 тыс. подписчики Добро пожаловать! Мы делимся посланиями веры, надежды и любви Иисуса Христа. Следуйте за нами, чтобы получать воодушевляющий контент, Священные Писания и вдохновение, чтобы становиться ближе к Hemy каждый день. Нравится Сообщение» նկարն է
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ, որում ասվում է «Верю Реклама 1) X X Есть ли у вас планы на эту Пасху? Присоединяйтесь ပ Регистрация» նկարն է
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ