14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են:
Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում:
Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:
Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա` արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ