Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկան:
Աշոտ Նավասարդյանի անունը շոշափվում էր դեռ սովետական ժամանակահատվածում ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության շարքերում ունեցած իր պայքարով` հանուն անկախության և ազգային հիմնախնդիրների առաջ մղման, ապա ազգային ազատագրման պայքարի, Անկախության բանակի հիմնադրումից մինչև ՀՀ առաջին հասարակական-քաղաքական միավորի` ՀՀԿ-ի ստեղծմամբ:
Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր, նվիրյալ, որի ողջ կենսագրությունը կապված էր մեր պետականության, ազգային գաղափարների և պայքարի հետ»: