29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են … Կարգին Հայկոն` Միքայել Պողոսյանին

Ռեժիսոր, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է  «Սուպեր Մամա» ֆիլմը օրերս քննադադած դերասան Միքայել Պողոսյանին: 

«Սուպեր Մամա ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբn մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է: 

Իհարկե այս փաստերը ` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել smile emoticon Այդ ցավը այնքան է տանջել , որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ առհամարական կերպով արտահայտվել Սուպեր Մամա ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը: 

P.S. Նա մասնավորապես ասել է «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից »: Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին:

Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը լրագրողներին ասել էր.

«Լավագույններն այսօր գնում են՝ Ջանիբեկյան, Ջհանգիրով … և իրենց տաղանդն էլ իրենց հետ տանում են: Նրանց փոխարեն մեր գլխին խուտուտչիների մի տարափ է թափվել: Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է  Պողոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ