14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Ո՞վ է բերել Նիկոլին» հարցի պատասխանը փնտրեք ձեր մեջ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ, համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին «բերողներին»՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին։
Եվ որպեսզի կրկնակապիտուլյացիան ներկայացվի որպես ընտրությունների գնացող ՔՊ «ձեռքբերում»՝ գործող կառավարիչները դատաիրավական ճնշումներով փորձելու են հերթական անգամ խճճել Հանրապետականի օրակարգը։ ՀՀԿ-ի օրակարգի խճճումներին ուղղակի կամ անուղղակի աջակցում են նաև մեր որոշ գործընկերներ՝ բարձրացնելով մի աղմուկ, որն ընդամենը օգնում է Նիկոլին, հայ ժողովրդի մեջքի հետևում համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ստորացուցիչ պահանջներին։
Վաղուց ակնհայտ էր, որ 2026թ-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլին պետք է ցանկացած թղթի կտոր, որի վրա գրված լինի «Խաղաղություն», և որից երևալու է ՀՀ քաղաքացիների նսեմացված ու թրքացված ապագայի պատկերը։
Ակնհայտ է, որ Նիկոլի քարոզած «իրական Հայաստանը» հաշտվել է Արցախ վերադարձի իրավունքը բացառելու, գերիների ճակատագիրը մոռանալու, Հայոց Ցեղասպանությունն ուրանալու, սահմանների անձեռնմխելիությունը չվիճարկելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, ադրբեջանցիների ելումուտն ապահովելու, Զինուժը սահմանափակելու, միջանցքի նմանվող ճանապարհները տալու, ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի «հագով կարելու», ազգային օրակարգերը թաղելու, սեփական պատմությունը թուրքական գրչով խմբագրելու և ինքնիշխանությունը զրոյացնելու հետ։
Եթե հասարակության մի հատված լավ չի պատկերացնում, թե ի՞նչ է թաքնված կապիտուլյանտների քարոզած «իրական Հայաստանի» տակ, ապա քաղաքական գործիչներն ու կյանքի փորձ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն ու տեսնում են այդ վտանգներն ու մարտահրավերները։
Այս ամենով հանդերձ, պայքարի իրական ճանապարհներ փնտրելու, բոլոր ուժերը համատեղելու, մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու փոխարեն, փորձում են յոթ տարի առաջ գործած սխալները մաքրագրել։ Որպեսզի, Նիկոլին օգնելով ու նաև ինքնամաքրվելով, ձեռք ձեռքի բռնած գնան ընտրությունների, ու ապահովեն հաջորդ պառլամենտի իրենց մանդատները։ Իսկ երկրի ճակատագիրն էլ ինչ կլինի, թող լինի։
 «Ո՞վ է բերել Նիկոլին» հարցի պատասխանը փնտրեք ձեր մեջ, փնտրեք լուռ ու մունջ, առանց աղմուկի։
Հասարակության մի ստվար հատված օբյեկտիվ հարց է տալիս․ «ի՞նչ իմաստ ունի ծավալված ներընդդիմադիր բանավեճը»։ Այս գրառմամբ կարծում եմ որոշ չափով տրվեց այդ հարցի պատասխանը։ Որոշ գործընկերներ, հասկանալիորեն չեն ցանկանում կրել սեփական սխալների ծանր բեռը, իսկ ՀՀԿ-ն թույլ չի տալու իրեն վերագրել այլոց սխալները։
Այո՛, 2018 թվականին ՀՀԿ-ն պարտվել է դրսից ներմուծված ու ներսում աջակցություն գտած իշխանազավթմանը, բայց երբեք չի ընկրկել ու շարունակել է իր պայքարը։
Արցախի կորստից հետո բոլորս կանգնել ենք Հայաստանի գոյության խնդրի առջև: Խելքի եկեք վերջապես»:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ