12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

  «Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից:
Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ, իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում, իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել և ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո, իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել:
Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է:
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով» :
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ