06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Եվրոպան մնաց Նիկոլի հույսին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվրոպան մնաց Նիկոլի հույսին
«Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին (Եվրոպային) նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այս մարտահրավերը»: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության  հարցերով հանձնակատար  Կայա Կալասը:
Նա նաև նշել է, որ «Ուկրաինան Եվրոպա է, և մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ»:
Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Զելենսի հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ ուկրաինական հակամարտությունում Եվրոպան  կանգնած է մի կողմից ընդդեմ ՌԴ-ի, մյուս կողմից՝ ընդդեմ ԱՄՆ-ի:
Եվրոպան մնաց ինքն իր հույսին և իհարկե՝ այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին» »:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ