09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»
Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով և այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։ Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։
Համեմատության համար՝ 2009-ին և 2015-2016-ին, երբ աշխարհը բախվեց H1N1 համաճարակին, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթահարեց այն բարձր մակարդակով՝ կիրառելով արդյունավետ կանխարգելիչ քայլեր։ Սա ապացուցում է, որ երկիրը հնարավոր է ճիշտ կառավարել, պարզապես այսօրվա իշխանությունը անգրագետ և անպատասխանատու է։
Այսօր քաղաքացին մնացել է միայնակ, պետությունը չի կատարում իր պարտականությունները, իսկ կառավարությունը բացահայտ անգործությամբ վտանգում է մարդկանց կյանքը։ Այս իշխանությունը կառավարելու ունակ չէ»:
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ