22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հիշեցնեմ մեր հայրենակիցներին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը իր էջում հայտարարել է, որ դատարանի վճռի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձրել է 1 հա հայկական հող։
Հիշեցնեմ մեր հայրենակիցներին.
 • ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում և պաշտպանեց այդ ազատագրված տարածքը 2016 թվականին, և ողջ ՀՀ տարածքը մնաց հայկական։
• Նիկոլ Փաշինյանը հանձնեց 20 000 հեկտար Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
 • Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ հանձնեց Արցախը՝ 1 150 000 հեկտար, իսկ հիմա առանց ամաչելու խոսում է 1 հեկտարի վերադարձի մասին։
Սա պարզապես քաղաքական ձախողում չէ, սա ազգային խայտառակություն է:
Հ.Գ
• 1 հեկտարի արժեքը = 18 000 000 դրամ
 • 1 քառակուսի կիլոմետր = 100 հեկտար, այսինքն՝ 1 կմ² արժեքը = 1 800 000 000 դրամ
Հաշվարկենք կորցրած տարածքների արժեքը.
 • 200 կմ² Հայաստանի ինքնիշխան տարածք = 200 × 1 800 000 000 = 360 000 000 000 դրամ
 • 11 500 կմ² Արցախի տարածք = 11 500 × 1 800 000 000 = 20 700 000 000 000 դրամ
Ընդհանուր արժեքը.
20 700 000 000 000 + 360 000 000 000 = 21 060 000 000 000 դրամ
(21 տրիլիոն 60 միլիարդ դրամ)
Սա մի ահռելի թիվ է, որը համարժեք է տարբեր մեծ պետությունների տնտեսության, և հենց այսքան է Փաշինյանի հանձնած հայկական հողերի գինը, եթե հաշվենք իր հաշվարկի տրամաբանությամբ» :
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ