05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «ԱՄՆ  փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել:
Բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպես կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:
Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:
Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես» :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ