3 տեսակի ճգնաժամ կա /վիդեո/
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշում է, որ չգիտի՝ լինելու է իշխանափոխություն, թե ոչ, սակայն վստահ է՝ համակարգափոխություն լինելու է: «Առկա է քաղաքական ճգնաժամ, առկա է տնտեսական ճգնաժամ, առկա է կառավարման, երեք տեսակի ճգնաժամ առկա է»,-նկատեց նա:
Ըստ նրա՝ որ ուժը կկարողանա իրականացնել այդ համակարգային փոփոխությունը, նա էլ կգա իշխանության: Անուշ Սեդրակյանը չի կարծում, որսահմանադրական բարեփոխումները կարող են ծառայել դրան ու դրան են միտված: Իսկ հարցին, թե արդյոք կա մի քաղաքական ուժ, որը կկատարի համակարգային փոոխություն, նա պատասխանեց. «Երբ նավը սուզվում է, վերջ ի վերջո գտնելու են մի ատաղձագործի, որը կփրկի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: