18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զագսի թեման թարգեք, հերիք դրանց խայծը կուլ տաք, դուք ձուկ չեք․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդը միշտ մտածել է, թե հայելիներն են ծուռ, անգամ թեւավոր խոսքեր է  գտել ՝ ծուռ հայելիների թագավորություն, ծուռ հայելիների իրականություն, ծուռ հայելիների երկիր։ Մարդը այդպես էլ չի հասկացել, որ հայելին մեղք չունի, որ հենց ինքն է ծուռը, ինքն է ծուռը եւ  կույրը, կարճատեսն ու չ-տեսը, որ իր  անկարողությունը, չտեսնելու իր  բնավորությունը,  իր չստացված ցանկությունների, չիրականացած նպատակների, չգտնվող հաղթանակների, անբախտ կյանքի մեղքը գցում  է  հայելու վրա։ Հիմա, նայենք մեր իրականությունը՝ ի՞նչ ունենք՝ ծռմռված,  ճաքճքած, կոտրտված, անհարթ մի կյանք, ճաքած իրականություն, կորսված նպատակ եւ  վեց տարի շարունակ  չիրականացող երազանք՝ ազատագրել երկիրը, հեռացնել նիկոլին եւ նիկոլանմաններին, մաքրել երկիրը, փրկել երկիրը եւ մտնել ողջամտության եւ տրամաբանության դաշտ։  Ե՞ւ․․․ա՞նում ենք, արե՞ցինք, շտկե՞ցինք  երկրի այս ծռությունը։  Իհարկե՝ ոչ, քանի որ երկիրը դեռ գրավված է, քանդվում է, հանձնվում թշնամուն եւ սահուն քայլերով գնում կործանման։
Ուրեմն, պարոնայք  գիտունիկներ, պարոնայք իմաստուններ, վերլուծությունների գուրուներ, քաղաքական  գանձ  գլուխներ, գտեք  լուծումը, գտեք համարձակություն հարցը մեկընդմիշտ փակելու, զավթիչներին ռադ անելու, երկիրը տրամաբանության դաշտ մտցնելու, կատարեք  քայլ, որը կփրկի երկիրը, ժողովրդին, պետությունն  ու պետականությունը։
Ու, երբ բոլորս միասնական կանեք դա, կհամարձակվենք նայել հայելուն ու, վերջապես կհասկանանք՝ հայելին   ուղիղ է եւ ոչ՝ ծուռ, հարթ է, սահուն, ճշմարիտ եւ արդար։
Մենք էինք ծուռտիկն ու ծույլը ։
Հիմա էլի ինչ-որ մեկը կասի՝ իբր էս ինչ քաղաքական միտք է, հեքիաթ է,, իսկ ես կհիշեցնեմ՝  հեքիաթները լինում են մի քանի տեսակի, սա իրապատում հեքիաթի ժանրից է։
Հայելուն պարզ աչքով նայելու իրավունքը մի կորցրեք, պարոնայք, քանի դեռ  ուշ չէ վերջնականպես։
Հ․Գ․ Զագսի թեման թարգեք, հերիք դրանց խայծը կուլ տաք, դուք ձուկ չեք» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ