21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔՊ նվիրատուները տուգանվում են

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը տուգանվել է փոխանցած գումարի չափով` 700 հազար դրամ։

Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում ՔՊ դրամահավաքները պրոբլեմ են մեր երկրում. մասնակցելը հանգեցնում է հանրային պարսավանքի եւ փաստացի տուգանքի՝ ընկերության նկատմամբ. իսկ չմասնակցելու դեպքում էլ հարկային տուգանքի խնդրի ռիսկ է առաջանում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ