«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի հայերեն տարբերակը ցուցադրվել է Լիբանանում /վիդեո/
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայալեզու տարբերակը ներկայացվել է «Հայրենիք» հայրենակցական միության Բեյրութի գրասենյակում: Ցուցադրությանը ներկա են գտնվել լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ:
Հիշեցնենք, որ հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին: