16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր են հանցագործություններից տուժողների գումարները․ փաստաբան

2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (59-րդ հոդվածի 6-րդ մաս, 128-րդ հոդվածի 5-րդ մաս) առաջին անգամ սահմանվեցին կարգավարումներ, որոնցով նախատեսվում է հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում պետության կողմից: Ընդ որում, այդ գումարները պետք է գոյանան տուգանք պատժատեսակի կիրառման արդյունքում հավաքարգրված գումարների հաշվին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հարութ Ակլունցը։

«Ինչպես գիտեք՝ ներկայում տուգանք պատժատեսակը լայնորեն կիրառվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից վարելու գործերով: Ու այդ գումարը, կախված անձի եկամտից, կարող է կազմել մի քանի հարյուր հազարից մինչև միլիոն դրամներ:

Քրեական օրենսգիրքն ուժի մեջ է արդեն երկու տարուց ավելի:

Ուստի վերջերս հարցում էի կատարել Ֆինանսների նախարարություն պարզելու, թե քանի անձ է վճարել տուգանք, որքան գումար է հավաքագրվել, քանի տուժողի է փոխհատուցում տրվել և որքան:

Եվ ահա պարզվեց երկու տարում որևէ մեկին փոխհատուցում չի տրամադրվել: Ի հակառակ օրենքի պահանջի՝ նույնսիկ այդպիսի հնարավորություն չի նախատեսվել բյուջեով, և ավելին չի հաշվառվում հավաքված գումարները՝ ապագայում նման ծրագիր իրականացնելու համար: Մի խոսքով՝ օրենքի պահանջը կատարելու հույսեր էլ չկան:

Հ.Գ. իրավաբանական օգնության հարկը ավելացնելու օրենքի նախագծեր մշակելու փոխարեն Ֆինանսների նախարարությունը լավ կանի դեռ գործող օրենքների պահանջների կատարումն ապահովի, որ հանցագործություններից տուժողները կարողանան իրենց հասանելիք գումարները ստանալ»,- գրել է նա։

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ