15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔՊ-ում ատամները սրած սպասում են

«Հրապարակ»-ը գրում է.  «ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից:

Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։ Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ