Մահացած 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 21-ամյա Վահե Հարությունյանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ գյուղից էր։
Ագարակի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ Վահեի ծառայությունը մի քանի անգամ հետաձգվել էր։ Նա այս տարի ամռանն էր զորակոչվել։
«Վահեն շատ լավ տղա էր, 3 ամիս առաջ՝ հուլիս ամսին էր զորակոչվել։ Ծառայում էր Վարդենիսի զորամասում։ Ինքը տան մեծ երեխան էր, քույրն ու եղբայրը զույգեր են, դպրոցական են․․․»,- ասաց Դավիթ Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: