24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չինացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քաղցկեղի բուժման համար

Հոնկոնգի RTHK ռադիոկայան փոխանցմամբ՝ չինական համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քթի խոռոչի քաղցկեղի բուժման համար:

Գիտնականները նշում են, որ այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է «ինքնաոչնչացման ցիկլ»:

Դեղամիջոցը փորձարկվել է լաբորատոր մկների վրա և լավ արդյունքներ է ցույց տվել։

Հետազոտության հեղինակները դեղամիջոցը բնութագրում են որպես «խելացի ռումբ», քանի որ այն ոչ միայն ոչնչացնում է չարորակ բջիջները,

այլև ներգրավում է իմունային համակարգի բջիջները՝ դրանց դեմ պայքարելու համար։

Պրոֆեսոր Աննա Ցանգի վկայությամբ՝ «Բուժման բոլոր  ավանդական մեթոդները հիմնականում համակարգային են:

Դրանք քիմիոթերապիան և ռադիոթերապիան են, ուստի դրանք ազդում են ոչ միայն քաղցկեղի, այլև սովորական բջիջների վրա»,- ընդգծել է նա։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ