22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միրզոյանն ու Սիմոնյանը թքա՞ծ ունեն Փաշինյանի ասածի վրա, թե՞ Փաշինյանն է թքածը լիզել

Այս տարվա սկզբից Հայաստանի իշխանության ղեկին գտնվող խումբը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Բելառուսի Հանրապետությունից փախած ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան 2020 թվականին մասնակցել է Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրություններին։ Նա ստացել է քվերակությանը մասնակցած ընտրողների ձայների 10 տոկոսը։ Ընտրություններից հետո նա փորձեց հետընտրական գործընթաց զարգացնել, բայց տապալվելով՝ հեռացավ Լիտվա, որտեղ հիմնեց գրասենյակ, որը հետո ստացավ դիվանագիտական գրասենյակի կարգավիճակ։ Արևմուտքում Տիխանովսկայան ներկայացվում է որպես Բելառուսի Հանրապետության ընտրված նախագահ։ 2022 թվականից Տիխանովսկայան ձևավորել է «կառավարություն»։

Այս տարվա մարտ ամսին Տիխանովսկայայի հետ հանդիպում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը Լիտվա փախած բելառուս գործչի հետ քննարկել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցության հարցը։

Իսկ ահա օրեր առաջ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման է գնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպումը կրկին տեղի է ունենում Տիխանովսկայայի գրասենյակում։

Հայաստանի պաշտոնյաների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպել են որպես ինչ, բայց հանդիպման ընթացքում Հայաստանի խորհրդարնականների հետ համագործակցության հարցի քննարկումը և Արարատ Միրզոյանի՝ Տիխանովսկայայի գրասենյակ գնալը նշանակում է, որ նրան ընդունում են այնպես, ինչպես Արևմուտքում, այսինքն՝ որպես Բելառուսի «ընտրված նախագահ»։

Փաստորեն, Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնողները Սվետլանա Տիխանովսկայային համարում են Բելառուսի «ընտրված նախագահ» մի պարագայում, երբ 2020 թվականի ընտրություններից հետո իրենց շեֆ Նիկոլ Փաշինյանը հակառակը փաստող շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,

Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում»,-գրել էր Փաշինյանը։

Եթե հայտնի ֆիլմի մոտիվներով ասենք, ապա «Նաջարյանի ասածը, Ալենի ու Արարատի (դեռ Արագած չի) համար… հա, հաա՜…. գրոշի արժեք չունի» կամ Փաշինյանն ինքն իր «թքածը լիզել է, բայց չի ասում, որ տրամադրություններս չընկնի»։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ