Հենց բաժակ էր բարձրացնում ասում էր…/վիդեո/
«Անդրանիկ Մարգարյանի հետ ես երիտասարդություն եմ ապրել: Գյուղ էր գալիս շատ հաճախ, այդ ժամանակ ես ապրում էի գյուղում: Շատ էր շփվում գաղթած մեծերի հետ»,-մեզ հետ զրույցում երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հիշեց աշուղ Ռազմար Սասունցին:
Աշուղը բազմաթիվ գեղեցիկ պահեր է ապրել Անդրանիկ Մարգարյանի ընկերության շնորհիվ:
«Անընդհատ ինձ ասում էր՝ այ տղա ինչ լավ բաներ ես գրել, էս քառատողի մեջ ահագին բան կա. Ես պետք է խոսեմ հայերեն, չեմ կարող երգել օտարի երգեր՝ ես պետք է երգեմ հայերեն: Ես չեմ կարող կռվել ուրիշի հույսով, ես պետք է կռվեմ հայերեն: Ես կհաղթեմ հայի փառքով ու կմեռնեմ հայերեն…հենց բաժակ էր բարձրացնում ասում էր՝ մենք կմեռնենք հայերեն»,-պատմեց աշուղը:
Մանրամասները՝ տեսանյութում: