06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Զոլյանը գոհ է, շնորհակալ, զարմացած

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ հունիսի 14-ին սկսվեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի քննությունը: Նա վիճարկում է կրթության եւ գիտության նախարարի հրամանը`  իր լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը, նախնական նիստում դատավորը ծանոթացավ հարցի էությանը եւ խնդրեց  հաջորդ նիստին ապացույցներ ներկայացնել հայցադիմումի վերաբերյալ:

Եթե դատավորի աշխատաոճից նախկին ռեկտորը գոհ էր, ապա նա զարմացել էր ԿԳ նախարարության աշխատանքից: “Հերթական անգամ ապացուցվեց, որ ԿԳ նախարարության, հատկապես` իրավական ոլորտում անտեղյակ են օրենքներից, մի քանի հոդվածների կամայական մեկնաբանություններ, խայտառակություն է, որ կրթության ոլորտը վստահված է այդպիսի մարդկանց”,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե Զոլյանը դժգոհ էր փաստաբան Գնել Մուղնեցյանից, որ հրաժարվել է նրա ծառայությունից` հայցվորը ասաց. “Պարզապես աշխատանքային փոխհարաբերություններ էին: Ընդհակառակը, պ-ն Մուղնեցյանը շատ խելացի հայցադիմում էր ներկայացրել, ինչ համար ես շնորհակալ եմ: Հիմա իմ շահերը դատարանում կպաշտպանի Լիանա Գրիգորյանը”,-ասաց նա:

Դատական հաջորդը նիստը հուլիսի 2-ին, ժամը 14.30-ին է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ