20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել:

Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ է առել այդ ուղղությամբ հայկական բնակավայրերը, այլ Հանրապետության և մարզային նշանակության Կապան-Մեղրի երկրորդ մայրուղին:
Այդ բնակավայրերում պետությունը ինչ ներդրում էլ անի, մեկ է` անվտանգության խնդիրը մշտապես լինելու է օդում կախված:
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ