«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:
Անօրինականությունն ու անբարոյականությունը որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:
Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր
ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների:
#37թիվ» :