04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար:
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:
Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, սակայն միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:
Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին, իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից» :
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ