23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարգևներ հող հանձնողներին ու ջարդարարներին. Հրապարակ

Հանրապետության տոնի առիթով  Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։ Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, ինչը եւ երեկ արվեց:

ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է, որ Կիրանցում` առանց պետհամարանիշների մեքենայում արգելափակված, բերետավորների պաշտպանությամբ, ճեղքեց փակ ճանապարհը՝ իջնելով հանձնվող դիրքերից: Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով համակարգում եւ հրահանգում է ոստիկանական ջարդարարների գործողությունները:

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ոստիկանության «բարեփոխումների» արդյունքում ղեկավարում է Փրկարար ծառայությունը, սակայն որպես նախկին ոստիկան՝ իրականում ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական ցույցերը ճնշող ՆԳ օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մոտեցմամբ։ Այս բոլոր մարդկանց ծառայությունները Նիկոլ Փաշինյանը «բարձր» գնահատականի արժանացրեց:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ